Երվանդ Զախարյանը Երևանում առաջնահերթ է համարում ստորգետնյա կոմունիկացիաների և տրանսպորտի խնդիրների լուծումը
ОБЩЕСТВОԵրևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հավատում է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում լուծում կստանան երևանցիներին հուզող բոլոր խնդիրները: Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ հավատում է Տարոն Մարգարյանին:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարումից հետո մայրաքաղաքն ավելի բարեկարգ է դարձել, սակայն դեռ կան առաջնահերթ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Առաջնահերթ խնդիրներ են ստորգետնյա կոմունիկացիաների, ճանապարհային հանգույցների, ինչպես նաև տրանսպորտի խնդիրները»,- ընդգծեց Զախարյանը:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանեց, որ այս պահին հանգստանում է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



