Ինչպես է տարիների ընթացքում փոխվել 1990-ականներին հայտնի Սրբուհի Քեքեջյանը (ֆոտո)
ФОТО1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսը բոլորովին այլ պատկեր ուներ. հայտնիության գագաթնակետում էին Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարեն Գալուլյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյանը եւ այլք...
NEWS.am STYLE-ը խոստանում է պարբերաբար անդրադառնալ նրանց, որոնց երգերի տակ է անցել շատերի մանկությունը։ Լավ, թե՝ վատ, դրանք եղել են մեր առօրյայի մի մասը։
Այսօր կխոսենք Սրբուհի Քեքեջյանի մասին։
Ժամանակին նա բավականին սիրված էր, ուներ բազում հիթեր, ձայնասկավառակներ եւ տեսահոլովակներ։
Սրբուհին մասնակցում էր բոլոր համերգներին, հեռուստաեթերներին, հանդես է եկել նաեւ մենահամերգներով։
Այժմ նա չի երգում, գրանցված չէ ոչ մի սոցցանցում, եւ նրա մասին այլեւս դժվար է տեղեկատվություն գտնել համացանցում՝ բացի նրա երգերից, որոնք ներբեռնել են նրա երկրպագուները։
Այնաումենայնիվ, NEWS.am STYLE-ին հաջողվեց մի քանի լուսանկար գտնել, որոնք արվել են վերջերս։ Ահա, թե ինչպիսի տեսք ունի այսօր Սրբուհին։
Սրբուհին՝ քույրիկի հետ