Անսպասելի հակաթրենդներ. հագուստի 4 տեսակ, որոնք այլևս նորաձև չեն
ФОТОՆորաձևությունն ամենափոփոխական ոլորտն է: Այն, ինչ նորաձև է այսօր, վաղը կարող է հակաթրենդ դառնալ: Դիզայներներից ոչ ոք չի կարող հավերժական թրենդներ ստեղծել կամ էլ սահմանել նորաձևության այնպիսի բաղադրիչ, որը երբեք չի դադարի պահանջված լինել:
Elle-ը գրում է, որ դեռ վերջերս հագուստի այս տարբերակներն ամենապահանջվածն էին: Շատերը սիրել են այս ոճերն ու, հավանաբար, դժվար կհրաժարվեն դրանցից: Այնուամենայնիվ, նորաձևության ոլորտը ոչ ոքի չի խղճում: Այս թրենդներն արդեն հակաթրենդների են վերածվել, այնպես որ, կարող եք դրանք դնել պահարանի հեռու անկյունում, մինչև նորից կգա դրանց ժամանակը:
Ներքնազգեստի ոճ
Դեռ վերջերս նորաձևության ցուցադրությունները լի էին նման զգեստներով: Համաշխարհային աստղերը չէին դադարում հագնել դրանք։ Աստիճանաբար այս զգեստները թափանցեցին նաև փողոցային նորաձևություն: Վատ նորություն այս զգեստների սիրահարների համար՝ առաջատար դիզայներները կարծում են, որ դրանք այլևս նորաձև չեն: Արդեն երկար ժամանակ ներքնազգեստը դարձել է հիմնական հագուստ: Նորաձևության այս շրջափուլն ավարտված է:
Բախրամա
Բախրաման երկար ժամանակ է շատ նորաձև էր: «Քանթրի» ոճը բավականին տարածված էր, սակայն այժմ այն զիջում է դիրքերը: Ժամանակն է մոռանալ բախրամայի մասին:
Նեղ ու կիպ ջինսեր
Նեղ ու կիպ (սքինի) ջինսերն արդեն երկար ժամանակ է` նորաձև չեն, սակայն աղջիկները շարունակում են հագնել դրանք: Այս ամռանը նորաձև են բոյֆրենդ կամ պարզապես լայն ջինսերը:
Սև հագուստ
Սև հագուստը երբեք չի դադարի նորաձև ու էլեգանտ համարվել: Նույնիսկ այն դեպքում, եթե առաջատար դիզայներները բացառեն սև հագուստը, մարդիկ միևնույն է կշարունակեն հագնել այն: Սակայն այս ամռանը պետք է խուսափել ամբողջովին սև (total black) կերպարներից: Վերջին շրջանում դա թրենդ էր, իսկ այժմ հակաթրենդի է վերածվել: