Լվովում տեղի ունեցավ «YouTube-ն ու սոցիալական պատասխանատվություն» խորագրով սեմինար
ФОТОRadiomarshall.am-ը գրում է.
«YouTube-ն ու սոցիալական պատասխանատվություն» խորագրով սեմինարի շրջանակում հունիսի 11-ին Լվով քաղաքում մեկնարկեց «Կոտրելով շրջանը» միջազգային արշավը:
Նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այնպիսի կարևոր սոցիալական խնդիրների վրա, ինչպիսիք են հասարակության անզորությունը, լքվածությունը, որը բերում է ապատիայի և ընդհանուր անտարբերության:
#Breakthecycle -ի նպատակն է ակտիվացնել երիտասարդությանը ու օգնել նրանց փոխել իրավիճակն անձնական ու սոցիալական հասարակական կյանքում: Դա "YouTube and Social Responsibility” (Լվով, 4-11 Հունիս), սեմինարի 18 մասնակիցների նախագիծն է` Ուկրաինայից, Ռուսաստանից և Հայաստանից, որի շրջանակում քննարկվեց, թե ինչպես կարելի է YouTube-ն օգտագործել հասարակական փոփոխությանն ու դեմոկրատիային նպաստելու համար: Նախագծին մասնակցում էր նաև Ռադիո Մարշալի Լուրերի մեկնաբան Նունե Այլանջյանը:
Նախագծի շրջանակում մասնակիցները նկարահանեցին հոլովակներ, որոնց հիմքում ընկած են կոռուպցիան, դիսկրիմինացիան, անազատությունը:
Արշավի պաշտոնական հաշթեգն է #ELDA #BreaktheCycle , #RaiseAbove:
Հետևեք ELDA –ի Ֆեյսբուքի պաշտոնական էջին այստեղ`
https://www.facebook.com/EuropeanLeadershipDebateAcademy/?fref=ts
Leadership and Debate Academy-ն հիմնադրվել է 2014թ.-ին, որը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, գործնական թրեյնինգներ, քննարկումներ, որոնք կապված են հաղորդակցության, լրագրության և թվային մեդիաների հետ:
Ծրագրերի աջակից` Գերմանիայի Արտաքին Գործերի գրասենյակ»: