Որն է աշնան ամենանորաձև գույնը
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Ընդունված է մտածել, թե մոխրագույնը նախընտրող մարդիկ խուսափում են ուշադրությունից, ուզում են ստվերում մնալ: Սակայն այս սեզոնին նորաձևության աշխարհում որոշել են կոտրել «մոխրագույն մկնիկ»-ի կարծրատիպը: Մի կողմ թողնելով հոգեբաններին և գույների նշանակությունները, նորաձևության բլոգերները, հայտնի դիզայներներն ու մոդելները կրում են մոխրագույն:
Wnews.am-ը ներկայացնում է աշնան must have գույնը:
Վերարկուներ, կոստյումներ, տրենչներ. մոխրագույն վերնահագուստն ունիվերսալ է, ինչպես սևը, բայց սեւից ավելի հետաքրքիր ու թարմ տեսք ունի:

Մոխրագույն գործած բլուզներ. Ի դեպ մոխրագույնը հրաշալի համադրվում է այս սեզոնին նորաձև այլ գույների հետ, հատկապես մանուշակագույնի, շագանակագույնի և բալագույնի հետ:



Ի դեպ նորաձև է մոխրագույնն օգտագործել ոչ միայն որպես բազային գույն, այլև՝ ամբողջությամբ մոխրագույ կրել.


Իսկ ոմանց սա էլ բավական չի լինում, նրանք մոխրագույն են ներկում իրենց վարսերն ու եղունգները:




