Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատմության մեջ մահապատժի ենթարկված տարիքով ամենափոքր 9 երեխաները

ЛАЙФ

BlogNews-ը գրում է.

Չնայած անչափահասների մահապատիժն արգելվել է միջազգային տարբեր հրամանագրերի համաձայն, հարկ է նշել, որ ՄԱԿ-ը վերջին կազմակերպություններից մեկն էր, որը պաշտոնապես մերժեց այն։ Ինչևէ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան ու Սուդանը, անչափահասների մահապատիժը չնայած ոչ օրինական է համարվում, սակայն իրականացվում է կրոնական օրենքների հիմքերով։ Այս երկրներում տղաների դեպքում մահապատժի կարող են ենթարկվել 14 տարեկան ու 5 ամսականը լրացած անձիք, իսկ աղջիկների դեպքում՝ 8 տարի ու մի ամիսը լրանալուն պես։ «Կանայք ընդդեմ մահապատժի» կազմակերպության տվյալների համաձայն՝ Իրանի իսլամական ռեժիմը 187 անչափահաս աղջիկների է մահապատժի ենթարկել 1981-1990թթ․-ին, այդ թվում՝ 10-13 տարեկան 9 աղջիկների։

Ինչևէ, արևմտյան աշխարհն անչափահասներին մահապատժի ենթարկելու երկար պատմություն ունի։

Ստորև ներկայացնում ենք պատմության ընթացքում ամենափոքր տարիքն ունեցող մահապատժի ենթարկված երեխաներին։

 8  Հենա Ախթեր. 14 տարեկան, սպանվել է, որովհետև ենթարկվել է բռնաբարության

Henas family. Via www.democraticunderground.com

2011թ․-ին Բանգլադեշի Շարիապուր շրջանի գյուղացիներն անչափահաս աղջկան պոռնկության մեջ մեղադրեցին՝ պնդելով, որ Հենան մեղավոր է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ ունենալու համար, չնայած նրա ընտանիքը պնդում էր, որ աղջկան բռնաբարել են։ Աղջկան դատապարտեցին մտրակի 101 հարվածների։

Չնայած մահապատիժ չէր սահմանվել, մտրակի հարվածները չափազանց շատ էին երեխայի համար, ով 70 հարվածներից հետո ուժասպառ եղավ և մեկ շաբաթ անց մահացավ հիվանդանոցում։ Նա մինչև վերջ պնդում էր, որ անմեղ է։ Տարօրինակ է, սակայն, որ դիահերձման զեկույցի համաձայն՝ Հենան ոչ մի վնասվածք չի ունեցել, և նրա մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

 7  Մայքլ և Էնն Համոնդ, 7 և 11 տարեկան, մահապատժի են ենթարկվել հացի կտոր գողանալու համար

shutterstock_211314982

Մայքլ Համոնդը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ տարիքով ամենափոքր մահապատժի ենթարկված անձը, ընդամենը 7 տարեկան էր, երբ նրան իր քրոջ հետ կախաղան հանեցին 1708 թ․-ին։ Իսկ նրանց հանցանքը հացի կտոր գողանալն էր։ Մահապատիժը հիշատակվում է Ուիլյամ Ռիչարդսի «Լինի պատմությունը» աշխատության մեջ։

 6  Ջոն Դին, 8 տարեկան, մահապատժի է ենթարկվել ախոռները հրդեհելու համար

Via www.cambridgeincolour.com

Դատական փաստաթղթերում որպես «8-9 տարեկան նորածին» հիշատակվող Ջոն Դինը 1629թ․-ին մահապատժի ենթարկվեց Անգլիայում երկու ախոռներ հրդեհելու համար։ Հետաքրքրական է, որ չնայած դատական գործերում չի հիշատակվում զոհերի մասին, նրա մեղադրական ակտը, դատն ու դատավճիռն արվել են մեկ օրվա մեջ։

Այն ժամանակ Անգլիայի օրենքների համաձայն մահապատժի կարող էր ենթարկվել 7 տարին լրացած անձը։ Շուտով, սակայն, նրանք մահապատժի տարիքը 8-ի հասցրեցին, որն ընդունված մնաց մինչև 1963թ.-ը, երբ այն բարձրացվեց մինչև 10-ի։

 5  Հաննա Օքուիշ, 12 տարեկան, ամենափոքր անչափահասը, ով մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում

Via connecticuthistory.org

Ամենաերիտասարդ աղջիկն, ով մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում, պիկոտ ցեղի 12-ամյա բնիկ հնդկուհի էր, ում կախաղան հանեցին 1786թ․-ին, երբ նա մեկ այլ երեխայի սպանեց։ Այժմ ենթադրվում է, որ նա մտավոր հետամնացություն է ունեցել։ Հաննան մեղադրվում էր սպիտակամորթ հայտնի ընտանիքի երիտասարդ դստերը ելակների հետ կապված վեճի պատճառով սպանելու մեջ։ Հաննային իր մայրն էր ուղարկել սպիտակամորթների տանը Նյու Լոնդոնում ապրելու և նրանց համար աշխատելու համար, սակայն որոշ տվյալների համաձայն՝ Հաննային ու իր եղբորը բռնել էին գողություն անելիս ու ստիպել առանց վարձատրության աշխատել այդ ընտանիքի համար։

Երբ երիտասարդ Էունիս Բոլեսի մարմինը հայտնաբերեցին ճանապարհին, Հաննային հարցաքննության ենթարկեցին, ով ժխտում էր սպանության մեջ ներգրավվածություն ունենալը։ Ի վերջո, քննիչները նրան տարան այն վայր, որտեղ դրված էր սպանվածի դին, որը տեսնելով՝ Հաննան սկսեց լաց լինել ու խոստովանեց իր մեղքը։ Դատարանը սպանության դրդապաճառը վրեժն է համարել այն բանից հետո, երբ սպանվածը դժգոհել է, որ Հաննան գողացել է իր ելակները։

 4  Ջիովաննի դի Ջիովաննի, 15 տարեկան, մահապատժի է ենթարկվել միասեռական լինելու պատճառով

Via www.saintpetersblog.com

Ջիովաննի Դի Ջիովաննին ամենաերիտասարդ մարդն է համարվում պատմության մեջ, ում մահապատժի են ենթարկել միասեռական լինելու համար։ 15-ամյա տղան ապրել է 12-րդ դարի Իտալիայում՝ դատապարտվելով «հասարակական ու տխրահռչակ պասիվ սոդոմիտ» լինելու համար։

Որպես պատիժ, Ջիովաննիին ավանակի վրա հասցրեցին Սանտա Կրոսե եկեղեցի, որտեղ նրան հասարակայնորեն ամորձատեցին, որից հետո նրան իր բնակավայրում տաք երկաթով խեղելով սպանեցին։

 3  Էլիս Գլասթոն, 11 տարեկան, հանցանքը հայտնի չէ

Via en.wikipedia.org

Էլիսը կախաղան հանվեց 1545թ․-ին 11 տարեկան հասակում, քիչ բան է հայտնի նրա ու մահապատժի պատճառների մասին:

Նրա թաղումը հիշատակվել է Շրոփշայրի Մուչ Ուենլոքի քահանա Սըր Թոմաս Բաթլերի կողմից, նրա հանցանքի մասին տեղեկությունները կորսվել են պատմության մեջ։ 2014թ․-ի հոկտեմբերին գրող Փոլ Էվանսը հրատարակեց իր «Ոգի երեխան» սպեկուլյատիվ գերբնական ռադիո բեմադրությունը, որը երեխայի մահապատժի պատմական փաստի գեղարվեստական մշակումն էր։

 2  Ջեյմս Արսեն, 10 տարեկան, ջարդել է մի շվեդ մարդու գանգը

Չերոկի Ջեյմս Արսենը կախաղան հանվեց 1885թ․-ին Արկանզասում, երբ նա ընդամենը 10 տարեկան էր։ Հանցանքն իրականում տեղի է ունեցել 1872թ․-ին, երբ Ջեյմսն ու Ուիլյամ Փարչմիլը վեց անգամ կրակեցին մի շվեդի վրա ու նրա գանգը ջարդեցին քարով՝ կոշիկներն ու նրա փողը գողանալով։ Նրանց ձերբակալեցին՝ մեղադրելով սպանության ու կողոպուտի մեջ, նրանք փախուստի դիմեցին՝ 13 տարի խուսափելով իրենց պատիժը կրելուց։ Երբ նրանց բռնեցին, արդարադատությունն իրականացվեց միանգամից։

 1  Ջորջ Սթինի Ջունիոր, 14 տարեկան, հոսանքահարվեց սպանության համար

Via constative.com

1944թ․-ին  Ջորջ Սթինի Ջունիոր անունով 14-ամյա Հարավային Կարոլինայում ապրող աֆրոամերիկացի տղան մահապատժի դատապարտվեց երկու երիտասարդ աղջիկների սպանության համար։ Նա մեղադրվեց սպանության մեջ այն բանից հետո, երբ աղջիկների դիերը հայտնաբերվեցին դաժանորեն ծեծի բռնության հետքերով։ Դրա առաջին օրը Սթինիին տեսել են զոհերի հետ ծաղիկներ ընտրելիս։ Միայն ծնողներից հեռացնելուց ու երկար հարցաքննություններից հետո է անչափահաս տղան խոստովանել հանցանքը։ Նրա դատավարությունն ու դատավճիռը կայացվեց մեկ օրվա ընթացքում։

Մահապատիժն իրականացվեց էլեկտրական աթոռի միջոցով։ Ականատեսների վկայությամբ Սթինին հեռախոսագրքի վրա էր նստել աթոռի վրա տեղավորվել կարողանալու համար։  
2014թ․-ին դատավոր Կարմեն Մուլիսն այդքան տարի անց դատը բեկանեց՝ պնդելով, որ տղան պատշաճ կերպով չի պաշտպանվել իրավաբանի կողմից և ամենայն հավանականությամբ ճնշումների է ենթարկվել ոստիկանության կողմից՝ ավելացնելով, որ գործում բացակայում են բավականաչափ ֆիզիկական ապացույցներն ու սպանության դրդապատճառը։ Մուլիսը նաև մահապատիժը որակել է որպես «դաժան ու անսովոր պատիժ»։ Դժբախտաբար, սա արդեն տղայի մահից 70 տարի հետո էր։

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship