Աբովյանում գազի բալոնից արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 12-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 74 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:30-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է խոհանոցի պատերի գիպսակարտոնե երեսպատումը (մոտ 25 քմ) և հյուրասենյակի գույքը՝ մասամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



