Քուվեյթի էմիր. Կատարի եւ Ծոցի երկրների ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»
МЕЖДУНАРОДНОЕԿատարի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերություններում ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»: Այս մասին հայտարարել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Սաբահը, որն այս ճգնաժամում որպես միջնորդ է հանդես գալիս, փոխանցում է KUNA-ն:
«Մեզ համար, սերունդի, որը 37 տարի առաջ ստեղծել է Ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը, ծանր է այս տարաձայնությունները տեսնել, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների: Անձամբ ինձ համար, որը մասնակցել է Խորհրդի ստեղծմանը, դժվար է, որպես առաջնորդ, դրան լռելյայն հետեւել՝ ոչ մի բան չձեռնարկելով եղբայրներին հաշտեցնելու համար»,- ասել է էմիրը:
Անցյալ շաբաթվա ընթացքում շեյխ Սաբահը այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար՝ փորձելով ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



