Կարագեր. Բեյլի օգնությամբ «Ռեալը» կարող է մեծ հաջողությունների հասնել
СПОРТԱնգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Նա կարծում է, որ ուելսցի ֆուտբոլիստի հետ «Արքայական ակումբը» կարող է մեծ հաջողություններ ունենալ։
-Բեյլն առայժմ այնպիսի ֆուտբոլիստների մակարդակը չունի, ինչպիսիք են Ռայան Գիգզը, Քենի Դալգլիշը, Բոբի Չարլթոնն ու Ջորջ Բեսթը, սակայն ժամանակի հետ նա կարող է համալրել այդ շարքերը։
Բեյլը բավական լավն է, որպեսզի կարողանա «Ռեալին» վերածել այնպիսի թիմի, որը կգերիշխեր Եվրոպայում։ Նրա ներդրումն Ուելսի հավաքականի հաջողություններում նկատելի է, և նրան պետք է միայն ցույց տալ նույն խաղն ակումբային մակարդակում։ Դրանից հետո նա կհայտնցի լավագույնների պանթեոնում,-Կարագերի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



