Արոնյանը Ստավանգերի մրցաշարում կիսում է 1-2-րդ տեղերը
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գլխավորում է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործեց շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացավ վճռորոշառավելություն, սակայն Կրամնիկն իր պարտությունն ընդունեց միայն 34-րդ քայլում: 6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա-Կարյակին, Կարուանա-Անանդ և Գիրի -Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:
Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան կիսում են 1-2-րդ տեղերը:
Հունիսի 13-ին մրցաշարում հանգստյան օր է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



