Forbes-ն առանձնացրել է շոու-բիզնեսի և սպորտի ամենահարուստ ներկայացուցիչներին
ЛАЙФForbes-ն իր կայքում հրապարակել է շոու-բիզնեսի և սպորտի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի ռեփեր Պաֆ Դեդդին (Շոն Կոմբս)։
Անցնող տարում Պաֆ Դեդդին աշխատել է 130մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է Bad Boy Fanily Reunion համերգային շրջագայությունից։
Երկրորդ տեղում է երգչուհի Բեյոնսեն, ով աշխատել է 105մլն դոլար՝ մեծամասամբ շնորհիվ Lemonade ալբոմի ու նրան հաջորդած համաշխարհային շրջագայության։
Երրորդ հորիզոնականում է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ 95մլն դոլարով, շնորհիվ «Հարրի Փոթեր և անիծված երեխան» գրքի ու «Ֆանտաստիկ գազաններն ու որտեղ են նրանք ապրում» ֆիլմի սցանարի։
Չորրորդ տեղում է կանադացի երաժիշտ Դրեյքը՝ 95մլն դոլարով։ Ամենաշատ վարձատրված աստղերի հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 93մլն-ով։
Տասնյակում են ընդգրկվել նաև The Weeknd-ը, Coldplay խումբը։
Նախորդ տարի այս ցանկը գլխավորել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 170մլն դոլարով։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



