Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես մեկնաբանվեց ՌԴ-ի գրոհը ԻՊ-ի վրա

ИНТЕРВЬЮ

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը օդային հարվածներ իրականացրեց Սիրիայում: Ինչպես և սպասելի էր, հարվածների թեման բավականին մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայկական, թե՛ միջազգային մամուլում:

Մեդիատիրույթում արագորեն տարածվեցին տեսանյութեր, նկարներ որոնք արվել էին հարվածի պահին: Այնուամենայնիվ, տեղի ունեցածի ֆոնին Արևմուտքի և Ռուսաստանի միջև ռուսական օդուժի կողմից իրականացված առաջին գործողությունների վերաբերյալ տեղեկատվական հակամարտությունն ակնհայտ սրվել էր:

Թեմայի վերաբերյալ Past.am-ը զրուցեց ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Ռուբեն Խաչատրյանի հետ, ով վերջին օրերին առավել ակտիվ անդրադառնում էր թեմային:

- Ինչպե՞ս արձագանքեցին ՌԴ-ի կողմից ԴԱԻՇ-ին հասցրած հարվածների մասին մեր մամուլը, միջազգային և ռուսական ԶԼՄ-ները:

-Կանխատեսելի էր, որ կլինեն իրարամերժ կարծիքներ, հոդված և վերլուծականներ, սակայն պարզ չէր, թե կոնկրետ որ թեզն է շրջանառվելու թե՛ ռուսական, թե՛ արևմտյան մամուլի կողմից: Արևմտյան մամուլը հիմնականում առաջ էր տանում այն թեզը, թե ռուսական գործողություններն ուղղված էին ոչ թե տեռորիստական խմբավորումների, մասնավորապես ԻՊ-ի դիրքերին, այլ հիմնականում ուղղված են Սիրիայի ընդդիմադիր սեգմենտին, խաղաղ բնակչությանը և Սիրիայի ազատ բանակին: Ռուսաստանը հիմնականում օգնում է Ասադին, որպեսզի վերջինս մնա իշխախանության ղեկին: Ռուսական մամուլն էլ ակտիվ քարոզում էր այն թեզը, որ ռուսական բանակի բոլոր գործողություններն ուղղված են ահաբեկչական խմբավորումների դեմ և նպատակ ունեն Սիրիան ազատել ռադիկալ իսլամիստներից: Այդ օրերին մի քանի ռուսական հեղինակավոր կայքեր բավականին կոշտ (վիրավորանքներ, պիտակավորումներ) անդրադարձել էին արևմտյան լրատվամիջոցներին և նրանց գործունեությանը:

Ռուսաստանի կողմից հարվածների թեման այդ օրերին հայակական տեղեկատվական դաշտում ևս արդիական էր: Կարծիքները բավականին իրարամերժ էին, սակայն հիմնականում շրջանառվում էին նույն թեզերը, ինչ արևմտյան և ռուսական մամուլում: Եթե մի փոքր համեմատություն անցկացնենք միջազգային և հայկական մամուլի անդրադարձների միջև, կարող ենք ասել, որ միջազգային տեղեկատվական հարթակներում կար բավարար ինֆորմացիա, որը կարելի էր ներկայացնել հանրությանը, սակայն հասկանալի է, որ թեման մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում:

Ասածս հայտնագործություն չէր, սակայն պետք է նկատենք, որ դրա պատճառով բավականին կարևոր իրադարձություններ չներկայացվեց տեղական լսարանին և բազում իրադարձություններ մնացին ստվերում: Մասնավորապես, մի շարք տեսանյութեր, Ազատ բանակի կողմից արված հայտարարությունը և այլն:

Հոտեմբերի 7-ին, երբ Ռուսաստանը մի քանի հարված հասցրեց Կասպից ծովից, այս իրադարձության վերաբերյալ արձագանքները միանշանակ բուռն էին, սակայն այն աստիճան աղմկոտ չէին հայկական մեդիա դաշտում, ինչ առաջին ավիահարվածների պարագայում: Բանն այն է, որ մինչև Կասպից ծովից ռուսական ուժերի հրթիռակոծումը, պարբերաբար հարվածների մասին տեղեկատվական հոսք կար միջազգային լրատվական դաշտից, որի հետևանքով Կասպից ծովից հարվածների թեման շոկային չեղան տեղի լսարանի համար: Քննարկումներ, ամեն դեպքում, եղան:

Այս թեմայի վերաբերյալ սկանդալային մի քանի նյութ եղավ արևմտյան լրատվամիջոցներից: Մասնավորապես, CNN-ը, հղում կատարելով Պենտագոնի անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական 4 հրթիռներ, որոնք ուղարկված էին Կասպից ծովից, չեն հասել նպատակակետին և ընկել են Իրանի տարածքում: Սա հերքվեց թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի կողմից:

Բացի այդ, մի քանի օր առաջ բրիտանական Daily Star-ը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնեց, թե բրիտանական զորքերին հրահանգված է հարվածել ռուսական ավիացիային: Այս թեման իրարանցում էր առաջացրել և ՌԴ-ն բացատրություններ էր պահանջել պաշտոնական Լոնդոնից տեղեկատվության վերաբերյալ, սակայն այս լուրը մնաց օդում կախված:

-Ի՞նչ արձագանք եղան սոցիալական ցանցերում:

-Սոցիալական ցանցերն այս օրերին ևս հագեցած են Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեմայով: Հատկապես ռուսական առաջին ավիահարվածներից հետո #Syria հեշթեգը հայտնվեց Twitter-ի թրենդային թեմաների շարքում:

Բացի այդ, Սիրիայի և ԻՊ-ի թեմայով գրառումները, ինչպես և կանխատեսելի էր, կտրուկ ավելացան: Մասնավորապես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում #Syria հեշթեգով Twitter-ում եղել է 237181 գրառում, իսկ #Isis հեշթեգով՝178291 գրառում: Հետաքրքիր էր նաև ռուսական մի քանի կայքերի կողմից ներկայացրած սոցկայքերի արձագանքը մի քանի թեմաների վերաբերյալ: Նախ՝ առաջին ավիահարվածներից հետո, երբ արևմտյան մամուլը որոշակիորեն քննադատում էր ռուսական գործողությունները, մի քանի ռուսական լրատվամիջոցներ ներկայացրել էին սոցկայքերի օգտատերերի արձագանքները տվյալ թեմայի շուրջ: Հիմնականում դրված էին դրական կարծիքներ, վերցրել էին հիմնականում Պուտինի և Ռուսաստանի գովերգող գրառումները և դրանք ներկայացրել էին որպես սոցիալական ցանցերի անդրադարձ: Բնական է, որ ամբողջ համացանցը ողողված էր նաև քննադատող կարծիքներով: Մասնավորապես, սիրիացի ընդիմադիր զանգվածը սոցկայքերում սկզբում քննադատում էր ռուսներին, սակայն սա որպես սոցկայքերի անդրադարձ չէր ներկայացվել: Հաջորդը հենց CNN-ի հաղորդագրության վերաբերյալ էր: Մասնավորապես, РИА Новости-ն, ներկայացնելով սոցցանցերի անդրադարձը CNN-ի հայտարարությանը, հավաքել էր մի քանի գրառումներ, որտեղ մարդիկ քննադատում էին CNN-ին: Այնուամենայնիվ, օբյեկտիվությունը բացակայում էր, քանի որ եթե ներկայացնում է սոցկայքերի անդրադարձն այս կամ այն թեմայի վերաբերյալ, պարտավոր է տալ ընդհանուր պատկեր, որտեղ ներառված կլինեն և դրական և բացասական կարծիքներ:

-Ինչպե՞ս է արձագանքել ռուս հասարակությունը:

-Ինչ վերաբերվում ռուս հասարակության արձագանքներին, ապա կան որոշակի հարցման արդյունքներ: Մասնավորապես, հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում «Լևադա» վերլուծական կենտրոնը հարցումներ էր անցկացրել Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 քաղաքացիների շրջանում: Արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մեծ մասը (72%) դրական է վերաբերվում երկրի օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցված հարվածներին: Հարցվածների 14 տոկոսը բացասական վերաբերմունք ունի ռուս զինվորների մասնակցությամբ ռազմական գործողություններին, իսկ մնացած 14-ը՝ չեզոք:

Հարցազրույցը` Լիլիթ Լալայանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри