Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ
ОБЩЕСТВОԼոռու մարզի Ալավերդիում կրակոցներ են հնչել, քաղաքացի Կ. Փ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։
«Դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 1978 թվականի ծնված Կ. Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են և բերման ենթարկել հանցագործությունը կատարողին»,- ասացին ոստիկանությունից։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



