«Ալաշկերտին» Մինսկում միացել է սերբ պաշտպան
СПОРТՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է մարզումային հավաքը Մինսկում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմին է միացել եւ արդեն առաջին մարզումն է անցկացրել սերբ եզրային պաշտպան Մլադեն Զելկովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեւո», «Պրոլետեր», Բոսնիայի «Ռադնիկ» և «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթերլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում:
Հունիսի 15-ին «Ալաշկերտն» առաջին ստուգողական խաղում կմրցի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Լուչ-Էներգիա» թիմի հետ, որը հունիսի 13-ին ժամանել է Մինսկ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



