Իրանի ԱԳՆ․ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Իրանի արեւելյան ու արեւմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին Օսլոյում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է PressTV-ը։
Զարիֆը հիշատակել է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց վերջին արտահայտությունները, որոնք արվել էին մինչեւ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «ուղիղ սպառնալիք ու շատ վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։ Նրա խոսքով, Իրանը անհանգստացած է, քանի որ տվյալներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, նախընտրում է չնկատել Սաուդյան Արաբիայի դերակատարումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններում։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



