«Հրապարակ». Դեռ չի որոշվել՝ ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն
ПОЛИТИКА«Մեր տեղեկություններով, մինչև այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան և Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ։ Ինչ վերաբերում Է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս բավականին «անկախ» թեկնածու է, ինչն էլ Հ. Աբրահամյանի սրտով չի կարող լինել։ Ի դեպ, մինչ այս պահը որոշված չէ նաև՝ միասնական է լինելու այդ շտաբը՝ ՀՀԿ-ՀՅԴ– ԲՀԿ կոնգլոմերատով, թե՝ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



