Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կյանքի ու բարոյական արժեքների խաչմերուկում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ զրույց արվեստագետ, նկարիչ Թեմիկ Խալափյանի հետ

Արցախի Մռավսար լեռնաշղթայի լանջերից, 3158 մետր բարձրությունից սկիզբ առնող Տրտու գետի անունով անվանակոչված «Տրտու» մշակութային, հասարակական կազմակերպությունը, որն արդեն 17 տարվա պատմություն ունի, թեև դեռ մեկ տարի էլ ունի չափահասության շեմը հաղթահարելու համար, բայց բազում անգամներ ապացուցել է, որ իր կողմից իրականացված նախագծերը նույնքան կարևոր են մեր երկրի ու ժողովրդի առողջ ապագայի համար, որքան Տրտու գետը Արցախի կենարարությունը պահպանելու համար:

Կազմակերպության նախագահ, նկարիչ, դիզայներ Թեմիկ Խալափյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք այս տարիների ընթացքում տարբեր ծրագրեր են իրականացրել անչափահասների և դատապարտված կանանց գաղութներում, բայց տխրում է, որ այդ մասին քչերը գիտեն:

«2003 թ–ին իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց դատաիրավական բարեփոխումների լավ օրինակ, բայց քննարկումների ժամանակ չէին ասում, որ դրա հեղինակն ու իրականացնողը ես եմ: Դա ինձ ամենևին էլ չի խանգարել իմ նպատակներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար: Ես իմ կյանքի 17 տարիները և իմ ողջ ստեղծագործական պոտենցիալը ներդրել եմ հանուն այդ երեխաների, որը ոչ կոչումով, ոչ մեդալով, ոչ դրամաշնորհով ոչնչով չես կարող հետ բերել: Բայց ամենացավալին այն է, որ այդ մասին շատերը չգիտեն, իսկ ով էլ որ գիտի շարունակում է լռել»,– ասաց Թ. Խալափյանը:

Նա ընդգծում է, որ աշխարհում չկա մի օրենք, որը վատ մարդուն լավը դարձնի, բայց իրեն հաջողվել է ցանկությունն իրականություն դարձնել ու լավի, գեղեցիկի միջոցով երեխաներին դեպի լավը վերափոխել:

«Դա ես 16 տարի առանց պետության աջակցության եմ իրականացրել, բայց հիմա երբ ուրիշներն են գալիս նույն գործը շարունակեն, չեն էլ հիշում, որ իրենցից առաջ ով ինչքան գործ է կատարել: Այն, ինչ ես արել եմ, չեմ համարում, որ հայրենասիրություն է: Պարզապես գտել եմ այն կետը որտեղ խնդիր կա և ինչով կարողացել եմ իրականացրել եմ»,– ասաց արվեստագետը:

Նրան երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչու են անչափահասները կամ կանայք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Փոխարենն առաջնորդվելով Դոստոևսկու «Գեղեցիկը կփրկի աշխարհը» բանաձևով, ստեղծել է իր սեփականը, որ՝ եթե անգամ աշխարհն էլ չփրկի, ապա անպայման շատ բաներ դեպի լավը կվերափոխի: Մեջբերելով Անտիգոնի մեջ մի բուռ հողի, Օթելլոյի մեջ մի թաշկինակի օրինակը Թ. Խալափյանն ասում է, որ մեր օրերում էլ մի ձու գողանալու համար են շատերը դատապարտվում: Բայց նման ճակատագրի արժանացած անչափահասը, կինը, կամ թեկուզ չափահաս մարդը իր ընտանիքի անդամների համար դառնում է մի մեծ ողբերգության պատճառ: Եվ այդ զգացումը չի լքում նրանց ողջ կյանքի ընթացքում, վտանգի առարկա դառնալով նաև իրենց սերունդների ապագայի համար:

Իսկ միտքը ծագել է մութ ու ցուրտ տարիներին, երբ Արցախյան պատերազմի ժամանակ շփվել է տղաների հետ, ովքեր անչափահաս տարիքում դատապարտված են եղել:

«Ես այդ ժամանակ իմացա, որ անչափահասներին ու կանանց ազատազրկում են: Եվ Արցախյան պատերազմի ավարտից հետո աչքովս մի հայտարարություն ընկավ, որ միջազգային կազմակերպությունը խոցելի խմբերի համար ծրագիր առաջարկելու դեպքում ֆինանսավորում կտրամադրի: Անմիջապես հիշեցի այդ մարդկանց, ովքեր թեև այլ պատճառներով պատիժ էին կրել, բայց շատ հայրենասեր մարդիկ էին: Այդ ժամանակ երկրում սոցիալական վիճակը շատ ծանր էր և մտածեցի, որ դատապարտյալ երեխաների ու կանանց վիճակն էլ կարող է ծանր լինել: Նաև ցանկացա որ նման մարդիկ իրենց անտեսված չզգան և առաջարկեցի քրեակատարողական հիմնարկում մի ծրագիր իրականացնենք, որը կներառի թատրոն, ազգագրական երգ ու պար, նկարչություն, գեղարվեստական փորագրություն, խեցեգործություն, թերթի հրատարակություն»,– ասաց Թ. Խալափյանը:

Բայց մինչ ծրագիրը սկսելը նա սկսել է իրեն ուսումնասիրել, հասկանալու, թե արդյոք ինքը բարոյապես իրավունք ունի՞ ազատազրկման վայրում գտնվող անչափահասին խոսքի մեջ խրատել, որ գողություն կամ խուլիգանություն չանի: Սեփական անձը մի լավ քննելուց հետո հասկացել է, որ ինքն իսկապես նման ծրագիր իրականացնելու իրավունք ունի: Ու սկսել է պետական դռները թակել ու մեկ–մեկ հերթով բացել նույնիսկ անհավանական թվացողները:

«Ներքին գործերի նախարարությունում ինձ համոզում էին, որ հնարավոր չէ նման ծրագիր իրականացնել կալանավայրի ներսում, վարչության պետերից մեկն էլ առաջարկեց ազատազրկման ժամկետից հետո նրանց հետ նման ծրագիր իրականացնեմ, բայց ես չհամաձայնեցի: Այն ժամանակ Արդարադատության նախարարը Դավիթ Հարությունյանն էր, ով ի զարմանս ինձ տվեց նման թույլտվություն, ինչին իմ կարծիքով մեծապես օգնեց նաև նրա մանկավարժ լինելու հանգամանքը: Եվ 2002 թ–ի հունվարի 1–ից ծրագիրը կյանքի կոչվեց, որը շատ լավ ընդունվեց դատապարտված երեխաների կողմից»,– ասաց Թ. Խալափյանը:

Երեխաների ոգևորության մասին պատմելիս, արվեստագետն ակամայից հուզվում էր: Եվ հավանաբար այն նույն հուզական պահերն էր փորձում թաքցնել, երբ առաջին անգամ յոթ դռների հետևում պահվող երեխաների աչքերին նայեց:

«Այնքան էի հուզվել, որ երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ երեխաների ոգևորված աչքերը: Հետո ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը «Համազգային» թատրոնում բեմադրեց «Սասունցի Դավիթ» ներկայացումը, որին ողջ գաղութը մասնակցեց, բացառությամբ ծերերի ու հիվանդների: Մինչ այդ, «Հայ Արտ»–ում ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները և երեխաները հասկացան, որ չնայած իրենք գաղութում են գտնվում, բայց նրանց մեջ կա մի այնպիսի լավ բան, որի համար մարդիկ կարող են իրենց ծափահարել և դա ամենամեծ հաղթանակն էր»,– ասաց արվեստագետը:

Բայց զարմանալիորեն այդ աննախադեպ միջոցառումներին, ի տարբերություն միջազգային հեղինակավոր՝ «Բի–Բի–Սի», «Սի–Էն–Էն» լրատվամիջոցների, հայկական մամուլը շատ վատ էր արձագանքել: Եղել են թերթեր, որոնք գրել են, թե դատապարտյալներին նոր շորեր էին հագցրել, մոռանալով, որ միջոցառման գնալիս ոչ ոք խոհանոցային հագուստով չի գնում:

Տարիների ընթացքում միջոցառումներին մասնակցած երեխաների թիվը անցել է 800–ը: Նրանցից միայն երկու–երեքն է հետագայում կրկին դատապարտյալի աթոռին նստել: Մնացածը պատիժը կրելուց հետո այլևս չեն մտածել նոր հանցանք կատարելու մասին:

Ողջ գործունեության ընթացքում 22 ցուցահանդես են բացել Երևանի Ժողարվեստի թանգարանում, որին մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ: Ցուցադրություններ են կազմակերպվել նաև Նյու Յորքի ՄԱԿ–ի գրասենյակում, Բուդապեշտում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում արվեստագետ Թեմիկ Խալափյանին պարգևելով առաջին պատվավոր մրցանակը ստանալու պատվին: Այս իրադարձությունները նույնպես չեն կարևորվել հայկական մամուլի կողմից, որից հետո արդեն սկսվել են ավելի դժվար օրեր թե՛ կազմակերպության ղեկավարի, ու թե՛ դատապարտյալ անչափահասների ու կանանց համար: Ծրագիրը չդադարեցնելու համար 3,5 տարի այն իր հաշվին է իրականացրել, հետո երբ կառավարությունը 6–7 տարի նրա «կյանքն ուտելուց» հետո ընդունել է, որ ծրագիրը ՊՈԱԿ–ի շրջանակներում իրականացնի, անգամ բյուջեով հատկացված գումարը չեն վճարել:

«Երկու տարի բյուջեով հաստատված աշխատավարձը չէին տալիս: Եվ փաստորեն ես իմ հաշվին 5,5 տարի ծրագիրը շարունակել եմ իրականացնել, բայց հիմա հասկացա, որ իզուր եմ իմ կյանքի գնով այդքան չարչարվել: Ես մի սկզբունք ունեմ, որը մանկուց է ձևավորվել: Ինչ անում եմ, եթե նույնիսկ կյանքս էլ տամ, պետք է դա աննկատ անեմ: Եվ այս տարիների ընթացքում ո՛չ կառավարության, ո՛չ Արդարադատության նախարարության, ո՛չ Քրեակատարողական վարչության կամ մեկ այլ պետական հաստատության կողմից որևէ շնորհակալագրի չեմ արժանացել: Ես դրան չեմ էլ սպասել, ես իմ գործն եմ արել, բայց ցավալի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց լավագույնը, մարդիկ չհիշեցին, թե ով է դրա հեղինակը»,– ասաց Թ. Խալափյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%