Սև պաղպաղակ․ ինչպե՞ս պատրաստել այն
ФОТОՎերջին շրջանում սև պաղպաղակը գնալով ավելի նորաձև ու տարածված է դառնում։ Ի սկզբանե նման պաղպաղակ պատրաստել են միայն Ճապոնիայում, սակայն այժմ այն հասանելի է նաև Ամերիկայում ու Եվրոպայում։
Սև գույնն ապահովում են քունջութի սև սերմերը, որոնք վաճառվում են համեմունքների խանութներում։
Անհրաժեշտ է՝
- Յուղոտ կաթ- 250մլ
- Յուղոտ սերուցք- 250մլ
- Ձվի դեղնուց- 4 հատ
- Սև քունջութի սերմերի մածուկ- 4ճ գդալ
- Շաքարավազ- բաժակի 0,5 մասը
- Վանիլին- 10գր
Պատրաստման եղանակը՝
- Կաթն ու սերուցքի կեսը խառնեք, դրեք կրակին ու եռացրեք
- Փոքրացրեք կրակն ու թողեք ևս 1 րոպե
- Վանիլինը, ձվի դեղնուցն ու շաքարավազը խառնեք բլենդերի օգնությամբ
- Աստիճանաբար ավելացրեք կաթնային զանգվածն ու շարունակեք խառնել։ Որոշ ժամանակ անց վերադարձրեք կրակի վրա
- 2-3 րոպեից հետո պետք է միատար զանգված ստացվի
- Ավելացրեք քունջութի մածուկն ու խառնեք
- Երբեմն խառնելով՝ սառեցրեք զանգվածը
- Մնացած սերուցքը հարեք ու լցրեք սառը զանգվածի վրա, խառնեք
- Ստացված պաղպաղակը դրեք սառնարանն ու սպասեք, որ սառչի
Բարի ախորժակ ))
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



