«Մանչեսթեր Յունայթեդը» 4 տարվա պայմանագիր կնքեց շվեդ ֆուտբոլիստի հետ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին: 22-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմ է տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկայից»:
«Վիկտորը շատ տաղանդավոր երիտասարդ խաղացող է, որը մեծ ապագա ունի «Մանչեսթեր Յունայթեդում»: Անցած մրցաշրջանը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ավելի հագեցած, որակով եւ համարժեք փոփոխություններ կատարելու հնարավորությամբ կազմ: Մեր ֆանտաստիկ թիմը կընդունի Վիկտորին յուրայինի նման»,- ասել է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես շատ բան եմ սովորել «Բենֆիկայում», բայց անհամբեր սպասում եմ Պրեմյեր լիգայում, «Օլդ Տրաֆորդում» եւ Մոուրինյոյի ղեկավարությամբ խաղալու հնարավորությանը: Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում եւ նվաճել շատ տիտղոսներ»,- նշել է Լինդելյոֆը պայմանագիրը կնքելուց հետո:
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից եւ Լինդելյոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցաշրջագայության կմեկնի ԱՄՆ: