Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
ОБЩЕСТВОԱդրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավճռով ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:
Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ լրագրողը մեղադրվել էր կաշառք վերցնելու մեջ: Ֆարմազօղլուն հայտնի էր իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



