Ամենահին իրերի թոփ 10-յակը (լուսանկարներ)
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Եթե կարծում եք, թե ձեր պապիկը կամ ձեր տանը պահպանվող ընտանեկան իրերը շատ հին են, սխալվում եք. ծանոթացեք ստորև ներկայացվող նմուշներին՝ աշխարհի ամենահին իրերը, որոնք հայտնաբերել են հնագետները:
Գուցե այս հին իրերը տեսնելուց հետո ցանկություն կունենաք ճամփորդելու և սեփական աչքերով տեսնելու դրանք. ով գիտի, գուցե ձեզ նույնպես հաջողվի ինչ-որ հին արժեքավոր իր գտնել:
10. Ամենահին զուգագուլպան
![]()
Բրդյա այս զուգագուլպան ստեղծվել է 4-րդ դարում, հայտնաբերվել է 1800-ականներին Եգիպտոսում: Դրա տեսքը հուշում է, որ այն կարված է հատուկ տեսակի կոշիկների համար:
9. Ամենահին բաղադրատոմսը
![]()
Գարեջրի 4000-ամյա բաղադրատոմսն է: Դրա վրա արված գրառումը հուշում է, որ շումերների աստված Էնկին է այն նվիրել շումերներին: Գարեջուրը հայտնաբերել են պատահաբար հացի չստացված խառնուրդից;
8. Արևայի ամենահին ակնոցը
![]()
Հայտնաբերվել է Կանադայում: Այն պատրաստված է ծովացուլի ոսկորից 1200-1600թթ.: Ցուցադրվում է Կանադայի քաղաքակրթության թանգարանում;
7. Մարդուն պատկերող ամենահին քանդակը
![]()
Փղոսկրե այս արձանիկը հայտնաբերվել է Գերմանիայում: Այն 35 հազար տարեկան է :
6. Ամենահին ոտնամանը
![]()
Կնոջ ոտնամանի 37 չափի համապատասխան 5500-ամյա կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է Հայաստանում 2010-ին: Չնայած տարիքին՝ այն բավականին ժամանակակից տեսք ունի:
5. Ամենահին նվագարանը
![]()
Հայտնաբերվել է Գերմանիայում, ոսկրե ֆլեյտա է, որը 42 հազար տարեկան է: Համարվում է, որ այն Աֆրիկայից գաղթած առաջին մարդկանց թողած իրերից է:
4․ Ամենահին տաբատը
![]()
Գտնվել է Չինաստանում: Այն 3 300 տարեկան է, կարված է մորթուց: Գիտնականների կարծիքով՝ պատկանել է շամանի:
3․ Ամենահին զուգարանները
![]()
Հոսող ջրով ամենահին զուգարանները գտնվում են Թուրքիայի Էֆես քաղաքում: Դրանք 2 000 տարեկան են: Կարծիք կա, որ դրանք հասարակական վճարովի զուգարաններ են եղել:
2․ Ամենահին կրծկալը
![]()
Գտնվել է Ավստրիայում: 500 տարեկան է:
1․ Ամենահին պրոթեզը
![]()
Գտնվել է Եգիպտոսում: Մարդիկ սկսել են պրոթեզ գործածել վերջին 3 000 տարում: Այն պատրաստված է փայտից: Կրելու համար թեպետ այնքան էլ հարմարավետ չէ, բայց Եգիպտոսի ավազների վրա բոբիկ քայլելուց ավելի հարմար է:



