Կառավարությունը պահուստային ֆոնդից Խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ
ЭКОНОМИКАՀայաստանի կառավարությունը ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից: «2017 թվականի համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է շուրջ 252 մլն 281 հազար դրամի ծրագիր, որից հիմնադրամին արդեն հատկացվել է 108 մլն 250 հազար դրամը։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար հիմնադրամին պետք է հատկացվի 144 մլն դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանի խոսքով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



