Օձի խայթոցից թունավորված 7-ամյա Արմանի վիճակը բարելավվում է
ОБЩЕСТВОԿապանի շրջանային հիվանդանոցից օձի խայթոցի թունավորումով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման և թունաբանական կլինիկա տեղափոխված 7-ամյա Արման Գևորգյանի վիճակը բարելավվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նշել է, որ տղան թեև Կապանի շրջանային հիվանդանոցում հակաթույն է ստացել, այնուամենայնիվ բարդություններով պայմանավորված տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
Բժշկի խոսքով՝ տղան ստանում է համապատասխան բուժում, այտուցներն աստիճանաբար իջնում են, երեխան ավելի ակտիվ է դառնում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



