Բջջային հեռախոսների ճառագայթման մակարդակը` ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ
ЛАЙФԳաղտնիք չէ, որ բջջային հեռախոսները վտանգավոր ճառագայթման են ենթարկում մեզ: Այս գաջեթները էլեկտրամագնիսական ճառագայթման վտանգավոր, չիոնացվող ձևեր են արտադրում:
Ինչպս գրում է tophealthylife.com-ը` մեր օրգանիզմը կլանում է այդ ճառագայթումը, որի արդյունքում մենք լուրջ առողջական խնդիրների առաջ ենք կանգնում:
Իսրայելի Վեյցման գիտությունների ինստիտուտում անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Biochemical Journal ամսագրում, ցույց է տվել, որ բջջային հեռախոսի մեկանգամյա օգտագործումը 10 րոպեի ընթացքում փոփոխություններ է առաջացնում ուղեղի բջիջներում, որոնք կապված են բջիջների բաժանման և քաղցկեղի առաջացման հետ:
«Այսպիսով, 10-12 տարում բջջայինի կիրառման ծավալների ընդլայնմանը զուգահեռ մեծանում է մտահոգությունը բջջայինի օգտագործմամբ պայմանավորված` ուղեղի քաղցկեղի տարածման շուրջ», - ասել է Առողջապահության ազգային ինստիտուտների տնօրեն Ջոն Բյուշերը:



