Չելյաբինսկում Հայաստանի քաղաքացուց խլել են 2,5 մլն ռուբլով ճամպրուկը
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի քաղաքացին ՌԴ ոստիկանությանը հայտնել է իր վրա հարձակվելու եւ ճամպրուկը գողանալու մասին։Նրա խոսքով՝ դրանում եղել են 25 հազար դոլար, մեկ միլիոն ռուբլի եւ ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ այդ ամենը 2,5 մլն ռուբլի է գնահատվում, հաղորդում է Lentachel-ը։
ՆԳՆ գլխավոր վարչությունում դեռ չեն մեկնաբանել միջադեպը, սակայն փաստը հաստատել են։ Գործը հետաքննելու նպատակով օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել։
«Ոստիկանության աշխատակիցների գործողությունները ՆԳՆ մարզային ղեկավարության հատուկ վերահսկողության ներքո են գտնվում», – ասվել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։
74.ru-ն գրում է, որ ավազակները երկուսն են եղել եւ ազգությամբ հայ ձեռներեցին ատրճանակով են սպառնացել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



