Արցախի իշխանությունները Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են հատկացրել
МЕЖДУНАРОДНОЕԱրցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Արցախի իշխանություններն այս տարի Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են տրամադրել:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ այդ գումարը կհերիքի Տիգրանակերտում 40-42 օր պեղման աշխատանքներ իրականացնելուն: «Այս տարի մենք հույս ունենք վերջապես բացել Տիգրանի քաղաքի մուտքը, որտեղ եւս արձանագրություններ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումն էլ թույլ կտա նոր բացահայտումներ կատարել»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում չկա մի հուշարձան, որն ավելի լավ վիճակում է, քան Տիգրանակերտը: «Չկա մի հուշարձան, որը Տիգրանակերտի նման պայմաններ ունենա, մանրամասնորեն ներկայացված լինի»,-հավելեց Համլետ Պետրոսյանը
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



