Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրների ցուցակում ՀՀ-ն 39-րդն է. European Chamber
МЕЖДУНАРОДНОЕ«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է 2017 թվականին գործարարության համար լավագույն եվրոպական երկրների ցուցակը, որում Հայաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը: «Եվրոպական պալատ»-ը գործարար միջավայրի տեսանկյունից երկրները գնահատում է 0-100-ն ընկած բալերի միջակայքում, որտեղ 0-ն համարվում է ամենավատ ցուցանիշը, իսկ 100-ը՝ ամենալավը: Ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա:
Գործարար միջավայր ապահովող լավագույն եվրոպական երկրների եռյակում են հայտնվել Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Հայաստանի հարևան Վրաստանը 18-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 37-րդ, Ադրբեջանը՝ 45-րդ: Ցուցակը եզրափակում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ուկրաինան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



