Պակիստանում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 13 մարդ Է զոհվել Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում լույս հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած սողանքի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Սողանքը երեք վրան Է ծածկել քաղաքի հյուսիսային մասի հետնախորշերում:
Առայժմ փրկարար ծառայությունները եւ տեղի բնակիչները հայտնաբերել են 13 զոհվածների, որոնցից յոթ երեխաներ են եւ երեքը՝ կանայք: Փրկարարները շարունակում են որոնումները:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել Է, որ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ են, որը պատահարի վայրում հաստատվել Էր երեք օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



