Յանա Եգորյան. Նույնիսկ չգիտեմ՝ լացել, թե ուրախանալ
СПОРТՌիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը Թբիլիսիում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Եզրափակիչում Ռուսաստանի թիմը 44:45 հաշվով պարտվել էր իտալուհիներին:
«Արծաթը մերն է: Նույնիսկ չգիտեմ՝ լացել, թե ուրախանալ: 44:45. մի փոքր չհերիքեց: Աղջիկներին կեցցե, բոլորին ցույց տվեցիք, թե ինչպես ենք կարողանում թրամարտել: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի թիմ»,- «Ինստագրամում» գրել է հայ մարզուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ վերջերս վնասվածքից ապաքինված Յանա Եգորյանը Վրաստանի մայրաքաղաքում հանդես է գալու միայն թիմային մրցմանը: Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է հունիսի 17-ին: