Տնտեսական աճ ապահովելու համար ընտրական շրջանը լավագույն ժամանակահատվածը չէր. Շարմազանով
ЭКОНОМИКАՏնտեսաական աճ ապահովելու համար ընտրական շրջանը լավագույն ժամանակահատվածը չէր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքի արդյունքին։
«Բոլոր երկրներում ընտրական շրջանը տնտեսաական աճ ապահովելու համար լավագույն ժամանակահատվածը չէ, բայց դրական միտումներ կան։ Դրանց մասին հստակ ամբողջական ու ճյուղային կետերով կխոսեն կառավարութան ներկայացուցիչները մի քանի օրից»,–ասել է ՀՀԿ խոսնակը։
Ինչ վերաբերում է առաջիկայում ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրին՝ Շարմազանովն ասել է, մանրամասն ու ոլորտային այ դմասին կխոսեն միայն Աժ ամիբիոնից։
«Մենք խորհրդով ընդունել ենք միաձայն այս կառավարության աշխատելու շարունակականությունը, մենք ընդունել եւ առաջարկել ենք, եւ պարոն նախագահը նշանակել էվարչապետ Կարեն Կարապետյանին՝ հնարավարություն տալով նրան իր կառավարաությամբ, Հայ հեղափոխական դաշնակցության եւ կառավարության անդմաների հետ շարունակել բարեփոխումները։ Իսկ ծրագրի կետերի մասին հստակ ամբողջական ու ճյուղային կետերով կխոսեն կառավարութան ներկայացուցիչները մի քանի օրից»։
Էդուարդ շարմազանովը պնդել է, թե դրականմիտումներ տեսնումէ տնտեսության մեջ, իսկ վարչապետի՝ 850 միլիոն ներդրումներ ՀՀ բերելու խոստումների մասով նշել է. «Տարին դեռ չի ավարտվել, կարծում եմ՝ դեռ հնարավորություն կունենա վարչապետը բոլոր հարցերին պատասխանելու»։
ՀՀԿ խոսնակը նշել է, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու եւ ամբողջական տեսքի էբերվելու կառավարության ծրագիրը։ Այն Աժ կներկայացվի հունիսի 19–ին։