Արաբական իմաստուն մտքեր, որ կստիպեն ձեզ մի պահ կանգ առնել և մտածել
ЛАЙФ- Երբ խոսում ես, խոսքերդ պետք է ավելի արժեքավոր լինեն, քան լռությունը:
- Ոչխարների խումբը, որին առաջնորդում է առյուծը, կհաղթի առյուծների խմբին, որին առաջնորդում է ոչխարը:
- Սխալները հերքելը կրկնակի սխալ է:
- Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը` եթե հրես:
- Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղն այն ամենից, ինչ նրան ասում է ամուսինը:
- Քամիները նավերի ուզած ուղղությամբ չեն փչում:
- Նա, ով փնտրում է անթերի ընկերոջ, ընդմիշտ միայնակ կմնա:
- Եթե քո հոգում դեռ մնացել է գոնե մեկ ծաղկած ճյուղ, նրա վրա անպայման կնստի մի երգող թռչուն:
- Հպարտությունը հաղթահարելով մարդը դառնում է հաճելի, զայրույթը հաղթահարելով՝ երջանիկ, կիրքը հաղթահարելով՝ հաջողակ, իսկ ժլատությունը հաղթահարելով՝ երջանիկ մարդ:
- Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ինքն իրեն ղեկավարել:
- Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր:
- Մի բացիր այն դուռը, որն ի վիճակի չես փակելու:
- Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքրիկ թերությունները, երբեք չեն վայելի նրանց գերագույն արժանիքները:
- Եթե գաղտնիքդ վստահում ես քամուն, մի նեղացիր, եթե նա այն պատմի ծառերին:
- Դուք շարունակելու եք ներել նրան, ում սիրում եք այնքան ժամանակ, միչև չսկսեք ատել նրան:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



