Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը ներկայացրել է առաջարկություն՝ Արգենտինայի դեսպանության հարակից, Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին։
Վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ առկա է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի դրական կարծիքը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



