Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սան Ֆրանցիսկոյում Ucom-ի և Calix-ի ներկայացուցիչները ուրվագծեցին հեռահաղորդակցության ոլորտի ապագան

ОБЩЕСТВО

Օրերս Calix ընկերության նախաձեռնությամբ Սան Ֆրանցիսկոյում կայացավ տեխնիկական առաջատար լուծումներ առաջարկող ընկերության հաճախորդների խորհրդի նիստը, որի կազմում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների տեխնիկական գծով տնօրեններ ու գլխավոր փոխտնօրեններ, ինչպիսիք են Verizon-ը, IQNET-ը, EATEL-ը և այլն: Ucom ընկերության ներկայացուցիչները նույնպես ընդգրված են վերոնշյալ խորհրդի կազմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Երկու տարի առաջ Calix ընկերությունն իր 1000-ից ավելի հաճախորդներից ընտրեց և նորարարական մրցանակի հաղթող ճանաչեց հենց Ucom ընկերությանը, որի ֆիքսված ցանցի կայացման մեջ մենք առանցքային դեր ունենք: Ներկայումս Ucom-ը բավականին նախաձեռնող է մեր նորագույն՝ NGPON 2 տեխնոլոգիայի ներդրման առումով, որն աշխարհի մաշտաբով ամենանորարարական ու առաջատար լուծումն է», - նշում է Calix ընկերության կորպորատիվ մարկետինգի գլխավոր տնօրեն Ջեֆֆ Բուրկը:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական զարգացման ու թվային դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու ռազմավարական պլանների մշակումը, հետադարձ կապի ապահովումը և Calix-ի առաջարկների քննարկումը: Խորհրդի անդամները ներկայացնում են տարաբնույթ շուկաներ և հետադարձ կապ են ապահովում Calix-ի բարձրաստիճան ղեկավարության համար, ովքեր ջանում են աջակցել իրենց հաճախորդներին հեռահաղորդակցության շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու, բիզնես մարտահրավերներին դիմակայելու, տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու  և այդպիսով՝ սպասարկման որակը բարձրացնելու գործում:

«Calix ընկերության կողմից մշակված նոր տեխնոլոգիան մեզ հնարավորություն է ընձեռում ներկայիս ֆիքսված ցանցի 1 գիգաբիթ/վրկ արագությունը հասցնել 10 գիգաբիթ/վայրկյանի: Բացի այդ հնարավոր կլինի նոր ծառայություններ տրամադրել Ucom-ում առկա երեք տեսակի ցանցերի միջոցով, որոնք ոչ թե առանձնացված կերպով, այլ մեկ ընդհանուր ենթակառուցվածքով պետք է աշխատեն: Նոր լուծումը կբերի թե՛ կապիտալ ներդրումների ծախսերի, և թե՛ օպերացիոն ծախսերի կրճատմանը, ինչից, անշուշտ կշահեն մեր բաժանորդները», - մանրամասնում է Ucom ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հեռահաղորդակցության համաշխարհային շուկան ներկայացնող մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ քննարկեցին ցանցի վերափոխման տեխնիկական առանձնահատկությունները, գործառնական բարդությունների նվազեցման ուղիները, հաճախորդների կարիքների կանխատեսման ու օր առաջ բավարարման հնարավորությունները: Կողմերն անդրադարձան ինչպես ֆիքսված ցանցի, այնպես էլ շարժական ցանցի համատեղ զարգացման հետագա պլաններին, մանրամասնեցին, թե ինչպիսին կլինեն հաջորդ սերնդի ցանցի հնարավորությունները և ինչ առավելություններ այն կարող է ընձեռել սեփական OTT-լուծումներ մշակող այնպիսի օպերատորների համար, ինչպիսիք են, օրինակ, Ucom-ը և Verizon-ը:

«Calix ընկերության տեխնոլոգիաների շնորհիվ է, որ մեր բաժանորդներին է հասնում ֆիքսված ինտերնետն ու հեռուստատեսային ազդակը: Այդ ընկերության հետ գործակցությունը շարունակական է: Տվյալ պահին փորձարկում ենք նորարարական մի լուծում, որը մեր բաժանորդներին թույլ կտա վայելել ավելի մեծ արագություններ ու ավելի լավ հեռուստատեսային որակ», - նշում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»