Ինչի՞ կարող է հանգեցնել կալիումի անբավարարությունը
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կալիումի քանակի նույնիսկ չնչին խախտումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա.
Մասնագետները պնդում են, որ օրվա ընթացքում օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր: Կալիումը համարվում է անհրաժեշտ հանքանյութ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, և կալիումի քանակի նույնիսկ չնչին խախտումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Հենց կալիումն է պատասխանատու օրգանիզմում աղերի, թթուների և ալկալիների առկայության համար, պակասեցննում է այտուցներ առաջացման հավանականությունը և խթանում է ֆերմենտների արտադրումը:

Կալիումի անգամ չնչին անբավարարության դեպքում կարող են առաջանալ ընդանուր թուլություն, այտուցում, փորկապություն և այլն: Կալիումի խրոնիկ դեֆիցիտը կարող է խախտել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, նպաստել երիկամների, մակերիկամների, նյութափոխանակության խախտմանը, առաջացնել ընդանուր թուլություն և հոգնածություն:

Կալիումի քիչ լինելու մասին են վկայում նաև մաշկի չորությունը, եղունգների և մազերի դյուրաբեկությունը: Հղիության ժամանակ կալիումի դեֆիցիտը կարող է լուրջ վնաս հասցնել պտղի նորմալ զարգացմանը:

Կալիում պարունակում են բուսական ծագում ունեցող սննդամթերքները՝ բանջարեղենները, մրգերը, լոբազգիները, հացազգիները: Հատկապես կալիումի մեծ քանակ է պարունակում կարտոֆիլը. 0,5 կգ-ում պարունակվում է այդ հանքանյութի մեկ օրվա չափաբաժինը: Կալիումով ամենահարուստ մթերքներն են նարինջը, մանդարինը, խնձորը, բանանը, թուզը, խաղողը, սև և կարմիր հաղարջը, ձմերուկը, սեխը, մասուրը, սալորը, չամիչը:
Բավարար քանակությամբ կալիումով հարուստ են թարմ վարունգը, լոլիկը, կաղամբը, գազարը, մաղադանոսը, ճակնդեղը, սոյան, սոխը, սխտորը, բողկը, ընկույզը և սև հացը:

Անի Գևորգյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



