Զգեստապահարանի 7 նորաձև իրեր, որոնք այսօր զարմանք են հարուցում
ЛАЙФՖեշըն-ինդուստրիայի պատմության մեջ եղել են նորաձև աքսեսուարներ, որոնք ժամանակակից մարդկանց թվում են ավելի, քան տարօրինակ: Հին եգիպտական բուրավետ կոնաձև մարմինները, կեղծամները՝ պատված դիմափոշով ու շատ այլ «նորաձև աքսեսուարներ» այսօր հարուցում են տարակուսանք ու ժպիտ:
Past.am-ը ներկայացնում է իրեր, որոնք այսօր նորաձև չեն և զարմանք են առաջացնում:
1. Բուրավետ կոնաձև մարմիններ

Հին Եգիպտոսում կանայք իրենց գլխին կրում էին այսպես կոչված «բուրավետ կոներ»: Նման աքսեսուար իրենց կարող էին թույլ տալ միայն ապահովված կանայք: Դրանք օգտագործվում էին որպես դեզոդորանտներ: Ըստ գիտնականների՝ դրանք պատրաստվում էին ճարպից ու մեղրամոմից:
2. Կեղծամներ

Եվրոպայում ազնվականները կրում էին մեծ, դիմափոշով պատված կեղծամներ: Այս «նորաձևության» հիմնադիրը համարվում է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդը: Նա կրում էր կեղծամ 17 տարեկանից, քանի որ վաղ էր սկսել ճաղատանալ:
3. Հաստ կրունկներ

Ժամանակակից բարձրակրունկների նախատիպը ստեղծվել է Վենետիկում: Հենց այդտեղ 16-րդ դարից կանայք սկսեցին կրել բարձրակրունկներ:
4. Ոտնափայտեր

Ֆրանսիայում 19-րդ դարում սկսեցին տարածում ստանալ ոտնափայտերը: Ամեն ինչ սկսվեց ֆերմերներից ու հովիվներից, ովքեր ոտնափայտերն օգտագործում էին ճահճոտ տեղանքը հաղթահարելու համար:
5. Փքուն զգեստներ

Մեծ Բրիտանիայում էլիզաբեթյան դարաշրջանում անսովոր հայտնի դարձան փքուն փեշերով զգեստները՝ բազմաթիվ դետալներով զարդարված: Նորաձև թրենդը տևեց գրեթե մեկ դար:
6. Նեղ փեշեր

Նման փեշերի ստեղծող է համարվում ֆրանսիացի մոդելյեր Պոլ Պուարեն, իսկ առաջին փեշը հայտնվեց 1910-ին:
7. Կրծկալ-կորսետ

XX դարի սկզբին սկսեցին հայտնվել այսպես կոչված կորսետ-կրծկալները: Դրանք ոչ թե ընդգծում էին կանացի կուրծքը, այլ հակառակը՝ «հարթեցնում»:



