Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել
МЕЖДУНАРОДНОЕԼատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել: Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսն այս մասին հայտարարել է Ռիգայում ընթացող համաժողովի ժամանակ, փոխանցում է Delfi-ն:
Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ ոչ մեկը չի ցանկանում Սառը պատերազմի ժամանակների վերադարձը: Նա նշել է, որ Լատվիան ՆԱՏՕ-ին է միացել՝ համարելով, որ իր անվտանգությունն է երաշխավորել: «Սակայն հակառակն է տեղի ունեցել՝ Վրաստանում պատերազմը, Ուկրաինայում Ղրիմի բռնակցումը:
Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է ուժ կիրառել իր քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Վեյոնիսը: Դրա հետ կապված, նրա կարծիքով, Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում դաշնակիցների թվի ավելացումը տարածաշրջանի կայունության երաշխիքն է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



