ՄՕԿ-ն ու McDonald's-ը դադարեցրել են 40 տարվա համագործակցությունը
СПОРТՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ ամերիկյան McDonald's կորպորացիան փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ McDonald's-ը ՄՕԿ-ի գործընկերն էր 1976 թվականից։ 2012 թվականին կողմերը երկարաձգել էին պայմանագիրը՝ կնքելով 100 միլիոն դոլարի գործարք։
Ամերիկյան ընկերությունը կսպասարկի նաեւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ունենալով ներքին մարկետինգի իրավունք միայն կազմակերպիչ երկրի տարածքում՝ առանց համաշխարհային գովազդային իրավունքի։ Համագործակցության դադարեցման պատճառների մասին չի նշվում։
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական ավանում McDonald's-ի ռեստորանը անվճար սպասարկում էր մարզիկներին։ McDonald's-ը նաեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից մեկն է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



