«Էվերթոնը» 27 մլն եվրոյով ձեռք բերեց «Այաքսի» ավագին
СПОРТԱմստերդամյան թիմը կրում է իր առաջին կորուստները: «Էվերթոնը» հայտարարել է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյվի Կլասսենի տրանսֆերի մասին: Ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 27 մլն եվրո:
Կլասսենի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիս: Տեղափոխության մասին որոշում կայացնել Կլասսենին օգնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Կլասսենի դեբյուտն «Այաքսում» կայացել է 2011 թվականին, 18 տարեկան հասակում: Հարազատ ակումբի կազմում նա անցկացրել է 163 խաղ և խփել է 49 գնդակ: «Այաքսի» հետ Կլասսենը դարձել է Հոլանդիայի եռակի չեմպիոն և 2016-17թթ. մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



