Պենտագոնը մտադիր է ևս 4000 զինվորականի ուղարկել Աֆղանստան
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները 4000 հավելյալ զինվորականի կտեղակայի Աֆղանստանում, այդ թվում և հարյուրավոր հատուկջոկատայինների: Press TV-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով` այս մասին պաշտոնական հայտարարությամբ հաջորդ շաբաթ հանդես կգա ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիս
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն առավել մեծ ռազմական ներկայություն պետք է ունենա Աֆղանստանում, որպեսզի ստիպի «Թալիբան» շարժմանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Այս առաջարկը դեռևս պետք է հաստատվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ԱՄՆ-ն ներկայում շուրջ 8400 զինվորականներ ունի Աֆղանստանում, որտեղ տեղակայված է նաև ՆԱՏՕ-ի 5000-անոց զորքը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



