Անցած օրվա ընթացքում գրանցված սպանության մեկ դեպքը բացահայտվել է
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 3, յուրացման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



