«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
СПОРТԵվ ոչ մի այլ ակումբ: «Միլանի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման «ռոսոներների» հետ պայմանագրի ավարտից հետո մտադիր է տեղափոխվել «Ռեալ»: Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, չնայած ՊՍԺ-ից ստացված խոշոր առաջարկին, 18-ամյա դարպասապահին հետաքրքրում է միայն «Ռեալի» տարբերակը:
Հունիսի 15-ին «Միլանի» ղեկավարությունը» հայտարարեց, որ Դոնարուման վերջնականապես հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ըստ Sky Sport Italia-ի տեղեկության՝ «ռոսոներներն» իրենց սանին առաջարկել են հնգամյա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:
2016-17թթ. մրցաշրջանում Դոնարուման «Միլանի» կազմում անցկացրել է 41 խաղ, որոնցում բաց է թողել 49 գնդակ: «Ռեալից» և ՊՍԺ-ից բացի, իտալացու նկատմամբ, ով 2018թ. հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: