Կաթի «մոգական» ուժը
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կաթի «մոգական» ուժը.
Գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ծարավը հագեցնելու նպատակով երեխաներին հարկավոր է ջրի փոխարեն կաթ տալ: Նրանց կարծիքով, այն ջրից կամ մյուս ըմպելիքներից ավելի արդյունավետ է օգնում հաղթահարել ջրազրկումը:

Անի Գևորգյան
Հետազոտողների կարծիքով, պարապմունքի ընթացքում երեխաները ջուր են կորցնում և հարկավոր է օրգանիզմն ապահովվել անհրաժեշտ քանակի հեղուկով:
Նրանք պնդում են, որ կաթը հարուստ է պրոտեինով, կալցիումով, ածխաջրերով: Դրան գումարած, այն հնարավորություն է տալիս լրացնել քրտինքի հետ կորցրած նատրիի քանակի պակասը:

Մարզումների դադարի ժամանակ կամ ավարտից հետո մարմին ներթափանցած պրոտեինը օգնում է մկանների զարգացմանն ու աճին, որով այլ ըմպելիքներ չեն կարող մրցել կաթի հետ:

8-10 տարեկան երեխաների հետազոտությունը ցույց են տալիս, որ կաթի օգտագործումը օգնում է մարմնում պահպանել ջրի նորմալ մակարդակը:
Մասնագետների պնդմամբ ո´չ մեծերը, ո´չ երեխաները պրապմունքի ժամանակ հեղուկի անհրաժեշտ քանակ չեն օգտագործում: Այնինչ 1% ջրազրկումը կարող է 15%-ով իջեցնել պարապմունքի արդյունավետությունը, սրտխփոցի հաճախականությունը, մարմնի ներքին ջերմաստիճանը և իջեցնի օրգանիզմի դիմադրողականությունը:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



