Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տեղյակ էլ չեն պահել, որ տանում են ծախելու»

ИНТЕРВЬЮ

Պետական հիվանդանոցների մասնավորեցման ծրագիրը օրերս քննարկվել է Հանրային խորհրդում: Ներկա են եղել առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ինչպես նաև բուժհաստատությունների ղեկավարներ:

Առողջապահության փոխնախարարը որպես մասնավորեցման հիմնավորում նշել է, որ մասնավորեցման ցանկում նշված բուժհիմնարկներն աշխատում են խիստ ցածր շահութաբերությամբ, և անհրաժեշտ է դրանք վերազինել և ներդրումներ իրականացնել, ինչին հակադարձել է ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը՝ շեշտելով, որ իրենց կենտրոնը լավ վիճակում է, հագեցած լավագուն բուժտեխնիկայով: Նա նաև հավելել է, որ անընդունելի է խնդիրը միայն շահութաբերության տեսանկյունից քննարկելը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել տվյալ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, նյութատեխնիկական բազան, հասարակությանը մատուցած ծառայությունը և այլն:
 
Նիստին ներկա «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Վաչագան Այվազյանը նույնպես հիմնավորված չի համարել մասնավորեցումը՝ մատնանշելով իրենց կենտրոնի արդյունավետ գործունեությունը և շեշտել, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել:
 
 
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը, անդրադառնալով «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մասնավորեցմանը, նշել է, որ ուռուցքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում ստացած 11000 հիվանդներից 6200–ը բուժում են ստանում պետական պատվերի շրջանակներում՝ որպես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք և մտահոգություն է հայտնել, որ մասնավորեցման հետևանքով պետպատվերից օգտվող քաղաքացիների թիվը զգալի կերպով կարող է նվազել:
 
«Փաստը» մի քանի հարց ուղղեց ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանին:
– Պարոն Դավիդյան, ի վերջո, Հանրային խորհրդում ի՞նչ եզրակացություն եղավ:
– Իրենք չկարողացան հակադրվել իմ արգումենտացիային, որ մենք աշխատում ենք օգուտով, մենք վնասով չենք աշխատում: Ընդունեցին, որ, օրինակ, մեր կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի, այն ԱՊՀ երկրների ցանկում 3–ից 1–ն է, որ ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմի մեջ: Ամենակարևորը՝ սա սոցիալական բնույթ ունի. ո՞վ է վառվում Հայաստանում, էն խեղճուկրակ մարդիկ, ովքեր տանը փեչ են վառում, նրանց երեխաներն են վառվում: Ձմեռը մի հատ եկեք, տեսեք ինչքան ցրտահարումներ ու անդամահատվածներ կան, հատկապես անօթևանների շրջանում: Ասում են՝ պետությունը կֆինանսավորի: Ուրեմն մեկին վաճառում եք, որ փող տաք, ինքն էլ փողը ծախսի հիվանդի վրա՞: Ես չեմ հասկանում: Հիմա իրենք ուզում են պետպատվերը տալ մասնավորի՞ն: Բայց մասնավորը պիտի իր օգուտն էլ չէ՞ ունենա, էդ մարդն ի՞նչ է, բարեգործությո՞ւն է անելու մեզ համար: Հատկապես կռվող երկրի համար ստրատեգիական նշանակության օբյեկտ է:
 
 
– Պարոն Դավիդյան, մասնավորեցման ներկայացված պետական օբյեկտները մինչդեռ ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում չեն, և կառավարության ներկայացուցիչներից լսում ենք, որ դրանք ռազմավարական նշանակություն չունեն:
– Ես չգիտեմ՝ իրանք ինչպես են այդ ցանկում ներառում: Ինֆեկցիոնը ստրատեգիական է, իսկ այրվածքը ստրատեգիական չէ՞: Իսկ ատոմակայանը ստարտեգիակա՞ն օբյեկտ է համարվում: Ո՞նց կարող է ռադիացիոն բժշկությունը ստրատեգիական օբյեկտ չլինել: Ամբողջ աշխարհում ստրատեգիական օբյեկտ է, իսկ Հայաստանում ո՞չ: Անցյալ տարվա 3 օրվա պատերազմի ժամանակ 15 հիվանդ մենակ մենք ենք ունեցել, որովհետև հիմա օգտագործում են կռվի ժամանակ տարբեր զենքեր, այդ թվում՝ քիմիական: Դեռ չհաշված, որ մեր մի խումբն էլ հենց էնտեղ էր աշխատում: Շատ կարևոր նշանակություն ունի ռադիոլոգիան, ռեգիոնում միակն է, ու դա ռազմավարական օբյեկտ չէ՞:
 
 
– Հնարավո՞ր է մասնավորեցման ցանկից հանեն առողջապահական օբյեկտները:
– Ես չգիտեմ, ասում են՝ կառավարության որոշումն է, է՜հ ի՞նչ անենք, կառավարության որոշումն է: Մեզ տեղյակ էլ չեք պահել, որ մեզ տանում եք ծախելու: Մենք տեղեկացել ենք թերթերից: Թերթը բացել ենք, տեսել ենք, որ մեզ պիտի վաճառեն: Չեմ կարող ընկալել էդ մեխանիզմը: Քննարկում են, ես չեմ կարող ասել՝ ինչ կանեն:
 
 
– Իսկ Այրվածքաբանականի կոլեկտիվն ինչպե՞ս է ընդունել լուրը, կոլեկտիվի ներսում հիմա ի՞նչ իրավիճակ է:
 
 
– Ես հիմա կոլեկտիվը պահում եմ հանգիստ, բայց եթե կենտրոնը մասնավորեցրին, իրենք ինձ ասել են՝ քեզ շատ ենք հարգում, բայց եթե նման բան լինի, մենք գործադուլ ենք սկսելու:
 
 

Մարինե Խառատյան

 
 
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%