Դատավորը 14 հազար դոլարը պարտքով է տվել
ОБЩЕСТВОՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը նախորդ տարի 14 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել՝ փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վերջինս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 535 հազար դրամ աշխատավարձից, 200 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 5 հազար 200 եվրո ու 979 հազար 355 դրամ գումարից: Դատավորի ամուսինը՝ Կարեն Շահգելդյանը, հայտարարագրել է միայն 2 միլիոն 580 հազար դրամ տարեկան եկամուտներ:
Սիմա Իսկանդարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2013–2014 թթ. աշխատել է Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Իսկ 2015 թ. նշանակվել էր ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



