«Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են` Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի, եթե առաջարկ լինի
СПОРТ«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները կարծում են, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի, եթե ակումբն առաջարկի: Այս մասին հայտնում է Marca-ն:
Ֆուտբոլիստները նշել են, որ պայմանագիրը կմեղմացնի Ռոնալդուի՝ երկրի հարկային մարմինների գործողությունների պատճառով առաջացած հիասթափությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Ֆուտբոլիստի նման ցանկությունը պայմանավորված է իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների հետ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուին ուղղված մեղադրանքը հաստատվել է Իսպանիայի ֆինանսների նախարարության կողմից: 2011-2013 թ.թ. ֆուտբոլիստը խուսափել է տարեկան ավելի քան 600 հազար եվրո հարկից, ինչը քրեորեն պատժելի արարք է:Ռոնալդուին կարող է մինչև 5 տարվա ազատազրկում սպառնալ:
Ֆիննախը, սակայն, հայտնել է, որ ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև 15 ամսի` մեղմացուցիչ հանգանմանքների դեպքում, մասնավորապես, եթե Ռոնալդուն ընդունի իր մեղքն ու վճարի ամբողջական գումարը: