Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Նոր Զելանդիային. Կոնֆ. գավաթ
СПОРТՖուտբոլի Ռուսաստանի ազգային ընտրանին հաղթանակով մեկնարկեց Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանկտ-Պետերբուրգի նույնանուն մարզադաշտում կայացած խաղից առաջ կայացավ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության բացման արարողությունը։
Մեկնարկայիկ խաղում ռուսներին հաջողվեց 2 գնդակ ուղարկել Նոր Զելանդիայի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Խաղի 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մայքլ Բոքսալը, իսկ հանդիպման 69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ֆյոդոր Սմոլովը։
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 18-ին՝ Պորտուգալիան կխաղա Մեքսիկայի դեմ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



