Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն
ОБЩЕСТВОԱբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում այդ թամամասում բնակվող ուսուցչուհին ահազանգել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարեւանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել եւ ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։
Shamshyan.com –ի փոխանցմամբ, ուսուցչուհին հայտնել է նաեւ, որ այդ ամենի հետեւանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ եւ ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, հետաքննություն է սկսվել։
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Գ. Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



