Արմեն Գյոզալյան. Ինքնակամ եմ հրաժարվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
СПОРТԱրմեն Գյոզալյանը հրաժարական է տվել հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Գյոզալյանը։
«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Պատճառների մասին չէի ցանկանա հիմա մանրամասնել: Ես արդեն թիմի, մարզիկների, արդյունքների եւ անելիքների մասին իրավասու չեմ պատասխանել: Արդեն այդ հարցերով կխնդրեմ դիմել ֆեդերացիա: Շատ զգացված եմ լրագրողներից, որ մշտապես մեր հավաքականի, մարզիկների եւ մասնավորապես իմ աշխատանքը ուշադրության կենտրոնում է եղել նրանց կողմից»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը:
Այժմ հեծանվորդները պատրաստվում են հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը: