Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին եւ մտավ 1/8 եզրափակիչ
СПОРТՀայաստանի բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
Նախ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն առաջին մարտում պարտության մատնեց սերբ Վլադան Բաբիչին: Ապա 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն 5:0 հաշվով վստահ հաղթեց շոտլանդացի Ստիֆեն Նյունսին եւ նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Այսօր երեկոյան ռինգ մտավ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը թուրք Բուրակ Ակսինն էր: Այս մրցամարտը նույնպես ավարտվեց մեր մարզիկի առավելությամբ:
Վաղը պայքարի մեջ կմտնեն մեր հինգ բռնցքամարտիկները: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի բելառուսցի Եվգենի Կարմիլչուկի հետ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել մոլդովացի Դիմիտրի Գալագոտի արգելքը: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Միհայ Նիստորն է:
Երեկոյան հերթափոխին 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ, իսկ Վլադիմիր Մարգարյանը հարաբերությունները կպարզի ռուսաստանցի Սերգեյ Սոբիլինսկու հետ: