Դանի Ալվեսը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն
СПОРТԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է corrieredellosport-ը: 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ Ալվեսը խաղացել է «Բարսելոնայում»:
«Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվական, իսկ իտալական ակումբը նրան չի առաջարկել համագործակցության երկարաձգում:
Անցած մրցաշրջանում Ալվեսը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Ալվեսը բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերայի ընթացքում հանդես գալ նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



